Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Մեծ Բրիտանիայում ֆոլաթթուն կավելացնեն հացին. med.news.am

Մեծ Բրիտանիայում ֆոլաթթուն կավելացնեն հացին. med.news.am

Մեծ Բրիտանիայում սպիտակ հացին ֆոլաթթու (վիտամին B9) կավելացվի. կառավարության կարգադրությամբ ընդունված այս միջոցը կօգնի քչացնել ողնաշարի թերություններով ծնվող երեխաների քանակը:

 

Ըստ մասնագետների գնահատականի՝ սա կօգնի կանխարգելել խնդիրները տարեկան ամենաքիչը 300 երեխաների մոտ, ովքեր ծնվում են ողնաշարի երկատմամբ եւ այլ բնածին արատներով:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ հղիանալ ցանկացող կանանց  եւ հղիության առաջին ամիսներին նշանակում են ֆոլաթթու: Սակայն հղիությունից առաջ նրանցից որեւէ մեկը հազիվ թե օգտագործում է այն , որի հետեւանքով նրանց սննդակարգում առկա է ֆոլաթթվի անբավարարություն, ասում են դիետոլոգները:

 

Որոշ փորձագետներ իրենց անհանգստությունն են արտահայտել այն առիթով, որ ֆոլաթթուն հացին ավելացնելով արտադրողները դրանով իսկ նրա ազդեցությանն են ենթարկում ողջ բնակչությանը, իսկ տարեց մարդկանց մոտ դա կարող է թաքցնել B12 ավիտամինոզը, ինչը լրջորեն կարող է վնասել նյարդային համակարգը եւ նույնիսկ աղիների քաղցկեղ առաջացնել:

 

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էրլ Հոուին հայտնել է, որ կառավարությունը սպասում է տվյալների ֆոլաթթվի վերաբերյալ՝ թե ինչքան B9 վիտամին են մարդիկ ստանում բնական ճանապարհով:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ